Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

Երևանի Մետրոպոլիտենը հայտնում է․
«Հարգելի’ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմի հսկայածավալ աշխատանքի շնորհիվ՝ մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30 վրկ։
Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմը հավատարիմ է իր կարգախոսին։
Մեր մեծ թիմի համար ամենակարևորն ուղևորների անվտանգ երթևեկությունն է։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ուղևորներին՝ ըմբռնման համար»։