Ադրբեջшնը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին
![](/timthumb.php?src=disc/03-10-23/3ffd0cfb63fd9c1499ba29625e782afb.jpg&w=450)
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Հաղորդվում է, որ նրանք բերման են ենթարկվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։
Նրանց վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին։