Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Արշակ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և 23-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Iase մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող հիվանդ, ում տեղափոխում էին հիվանդանոց, այլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։