ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 345 անձ

ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանցից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա կա»,-ՀՀ վարչապետի խոսնակը։