Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
![](/timthumb.php?src=disc/03-10-23/55d56955b2eca207241ba4690b871336.jpg&w=450)
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
«Նա 40 տարի ծառայել է հայկական հեռուստատեսությանը, միշտ լինելով երիտասարդների կողքին, փոխանցել է իր մասնագիտական փորձը և օգնել յուրաքանչյուրին, ով նոր է ոտք դրել հեռուստատեսության բարդ աշխարհ:
Խորին ցավակցությունս տիկին Ջուլիայի ընտանիքին, իմ հուշերում նա միշտ կմնա պայծառ, հոգատար, բարի մի սիրտ:
Տիկին Ջուլիայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցում /Կոնդ/, ժամը 18.00-20.00։
Հուղարկավորության արարողությունը կսկսվի նույն վայրից, վաղը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 13.00, ապա՝ Երևանի քաղաքային պանթեոն»։