Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Գ.-ի վարած Infiniti մակնիշի և Երևանի բնակիչ՝ 52-ամյա Խաչիկ Ղ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: