Գեղարքունիքի մարզում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը

Սեպտեմբերի երկրորդ կեսից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել և ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։
Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ արդեն մարզի տնտեսություններում ցանված 7 հազար հեկտար տարածքից բերքահավաք է իրականացվել շուրջ 1901 հեկտարի վրա։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմել է 20 տոննա։ Եղած տեխնիկական միջոցները և աշխատուժը բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարտի հասցնելու համար։ Ապրանքային կարտոֆիլի 1 կիլոգրամը տեղում վաճառվում է 100 դրամով։ Կարտոֆիլի բերքահավաքը կշարունակվի մինչև հոկտեմբերի կեսերը։