Հենրիխ Մխիթարյանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին

Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։
Հայաստանի ֆուտբոլի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր հայերի ձերբակալմանը։
«Տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանում անվտանգ ապաստան ստանալու համար, կալանավորումները տագնապալի միտում են դառնում»։
Մխիթարյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։
«Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խրախուսում է խաղաղության կերտումը և ամբողջ աշխարհի մարդկանց համար ապահովում է կրթություն և առողջապահություն»,-գրել է ֆուտբոլիստը: