Կդադարեցվի Երևանի և 2 մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Գ.Քոչարի, Ա.Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի, Գր.Լուսավորչի փողոցի թիվ 13, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի, Տերյան, Զորյան փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: