Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Գետափ գյուղի խաչմերուկ չհասած՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբարել:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: