Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում. 45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է: