Արմեն Գրիգորյանը ԳԴՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը
![](/timthumb.php?src=disc/28-09-23/e033daac6aed49a28016242a8accf011.jpg&w=450)
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին:
Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: