Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն
![](/timthumb.php?src=disc/28-09-23/f16d6e946c94f450045763658bc0bfc5.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են ՌԴ քաղաքացիությունը հաստատող իրենց փաստաթղթերը, կարող են դրանք վերականգնել՝ դիմելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
ՌԴ քաղաքացիները կարող են կապ հաստատել հյուպատոսական բաժնի հետ` զանգահարելով +374 77 495 001 թեժ գծին կամ ուղարկելով նամակ [email protected] հասցեին (նշելով՝ «փախստական ԼՂ-ից»):