Ցորենը Ռուսաստանում էժանացել է

Ռուսաստանում ցորենի ներքին գները զգալիորեն նվազել են հասնելով հունիսյան նվազագույն ցուցանիշին։ Դա պայմանավորված է պահանջարկի նվազմամբ։ Այս մասին հայտնում է «Совэкон» կենտրոնը։ Ըստ հրապարակված վիճակագրության, 4-րդ կարգի ցորենը 1 տոննայի դիմաց ՌԴ եվրոպական մասում էժանացել է 400 ռուբլով, կազմելով 12 հազար ռուբլի։ Մասնագետները նշում են, որ ցորենի պահանջարկն առայժմ դեռ շարունակում է մնալ բավականին ցածր, քանի որ ալրաղացներն ու անասնապահները բավարար քանակությամբ պաշարներ ունեն ամբարած։
«Կարճաժամկետ հեռանկարում ակնկալում ենք, որ ցորենի պահանջարկի թույլ պահանջարկի պայմաններում գնանկումը դեռ որոշ ժամանակ կպահպանվի»։ Նշվում է, որ ներկայումս ոչ միայն առաջարկն է բավականին գերազանցում պահանջարկին, այլ նաեւ արտահանման պահանջարկն էլ զգալիորեն քիչ է, քանի որ արտահանողներն էլ իրենց գնումները բավականին նվազեցրել են։
Հիշեցնենք, որ այս տարի ՌԴ-ում ցորենի ռեկորդային բերք է սպասվում՝ 91,6 միլիոն տոննա։