Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հանդիպել են արշավախմբի մոլորված անդամներին և ուղեկցել դեպի Պարզ լիճ: