Երևան, 08.Դեկտեմբեր.2023, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան... Իվետա Մուկուչյանը դիմել է արտաքին փոփոխության... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հրդեհ՝ Բայանդուր գյուղում Վրաստանում սկսվել են բազմազգ հրամանատարաշտաբա... Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների ազատ ա... Հրապարակվել են Ադրբեջանի կողմից ազատ արձակված... Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն քննարկել են Հա... «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից Շառլ Միշելը ողջունել է գերիների ազատ արձակում... Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի... Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ քա... Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախ... Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գ... 93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ոստի... Բռնապետ Ալիևն արտահերթ ընտրություններով զրկու... Mercedes Vito-ն Չարենցի փողոցում վրաերթի է են... Գյումրու քաղաքապետը հրաժարական չի տալու․ «Բալ... Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցն... 23-ամյա վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պա... Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում Միրզոյանը համաձայնվել է հանդիպել Բայրամովի հե... ՍԱՏՄ-ում հաշվել են՝ որքան սննդամթերք է արտահա... Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանը` ... Կապան-Մեղրի ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղո... Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք ... Կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պ... Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Ստեփանավանի քն... Ժողովրդավարության ջատագով եվրոպական կառույցնե... Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նի... Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հ... 11-ամյա բրիտանացին ահռելի լոքո է որսացել՝ սահ... Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մ... Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել ... Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Բարձր տեխնոլոգ... Վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ քա... Լոնդոնում Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական ... Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ար... Հրապարակվել է ՀՀ 2023 թվականի տասն ամիսների պ... Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայո... Գոմաղբն այսուհետ չի կարելի կուտակել բնակավայր... Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակ... Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում կատարվել է հոգ... Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխար... Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյու... Լարսն առայժմ բաց է Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնա... Արաբկիրի քրեական հետախույզները թմրամիջոցով փա... Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ՀՀ... Հայաստանն անդամակցել է ֆինանսական կրթության հ... Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվ... Սպասվում են տեղումներ և մառախուղ Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ... Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ... «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հա... Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի ... Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուձիմորին ազատ... Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծ... Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութնե... ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ին... Կոռուպցիայի ամենավառ դրսևորումն է, երբ մարդկա... Վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, 39-ամյա ու... Ալիևը նախագահական ընտրություններից մեկ տարի ա... Ինդոնեզիան ներառվել է Հայաստանի պետական սահմա... Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան... ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդ... Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, երբեք չե... Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունի... Մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ․ Նաիրի Հո... Իջևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել ... Մեր ձեռքերին արյուն չկա. Ալեն Սիմոնյան ԲՏԱ փոխնախարարը ՄԱԿ-ի UNIDO համաժողովին ներկա... Հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազեն... Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տո... Մասիսի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին արցախցիներին... Երևանի Սաֆարյան փողոցում վրաերթի ենթարկված կի... Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակ... Բրյանսկի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակ ... ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանակ... Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գ... Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գազային... Տեղի կունենա զինվորական կացարանում զոհված 15 ... Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզ... Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է խաղաղու... Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութե... Այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գան... Ավազի ապօրինի արդյունահանում և վաճառք Սայաթ-Ն... Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն ... Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպա... Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հա... Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում կկատ... ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի,... ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին...

ԼՂ բնակչության դեմ վայրագությունների արմատները պետք է փնտրել անպատժելիության մեջ. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

«Արմենպրես»-ը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված, ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։

Լեռնային Ղարաբաղի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի և աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի և անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար և արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։

Ավելի քան հարյուրամյակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը պարբերաբար ենթարկվում է ջարդի, կոտորածի և բռնի տեղահանության։ Իսկ այդ ամենի կազմակերպիչներից՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներից և ոչ մեկը մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։

1918թ․ սեպտեմբերի 15-17-ը օսմանա-ադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ․ կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։

Նման գործելաոճ ժառանգեց նաև Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, ապա 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսվել են ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանի մնացյալ տարածքում հայերի՝ ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում կամ արտերկրում։

Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել և անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն կրել են ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը, չեն ստացել համապատասխան փոխհատուցում այն ողջ նյութական վնասի համար, որ կրել են բռնի տեղահանության արդյունքում։ Ադրբեջանական հասարակության արտակարգ հակահայկական տրամադրությունների, ատելության և բռնության խոսքի, ռասայական և կրոնական խտրականության պայմաններում բռնի տեղահանվածների վերադարձի հնարավորությունը գրեթե անհնար է առանց ապահովության և անվտանգության միջազգային երաշխիքների։

Այժմ Լեռնային Ղարաբաղի հայությունն է ենթարկվում միևնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված ևս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները և ազդեցիկ և պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Ադրբեջանի նկատմամբ, չկանխեն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջևանի պարագայում։ Ադրբեջանի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարևորագույն իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության։

Ուստի մենք կոչ ենք անում թե՛ միջազգային հանրությանը, թե՛ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններին, թե՛ ազդեցիկ երկրներին և քաղաքական ու հասարակական գործիչներին նախաձեռնել և աջակցել 1988-1992 թթ․, 2020-2023 թթ․ բռնի տեղահանվածների ու փախստականների խնդիրների արդար և արժանապատիվ շուտափույթ լուծմանը, մեր և մեր հայրենակիցների՝ իրենց նախնական բնակության վայրեր կամ մեկ այլ նախընտրելի վայր միջազգային երաշխիքներով անվտանգ և ապահով վերադարձին։

Միայն խնդիրների արդարացի կարգավորմամբ է հնարավոր հասնել մեր տարածաշրջանի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամբողջական ապահովմանը և պաշտպանությանը, ուստի անհրաժեշտ է համաչափ արձագանքների միջոցով չեզոքացնել ժողովրդավարացումը խաթարող բոլոր գործոնները՝ լինեն դրանք էթնոազգայնականությամբ տարված անհատներ թե կառավարման ինստիտուտներ»::

դիտվել է 294 անգամ

Այս թեմայով

Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան... Իվետա Մուկուչյանը դիմել է արտաքին փոփոխության... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հրդեհ՝ Բայանդուր գյուղում Վրաստանում սկսվել են բազմազգ հրամանատարաշտաբա... Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների ազատ ա... Հրապարակվել են Ադրբեջանի կողմից ազատ արձակված... Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն քննարկել են Հա... «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից Շառլ Միշելը ողջունել է գերիների ազատ արձակում... Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի... Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ քա... Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախ... Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գ... 93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ոստի... Բռնապետ Ալիևն արտահերթ ընտրություններով զրկու... Mercedes Vito-ն Չարենցի փողոցում վրաերթի է են... Գյումրու քաղաքապետը հրաժարական չի տալու․ «Բալ... Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցն... 23-ամյա վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պա... Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում Միրզոյանը համաձայնվել է հանդիպել Բայրամովի հե... ՍԱՏՄ-ում հաշվել են՝ որքան սննդամթերք է արտահա... Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանը` ... Կապան-Մեղրի ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղո... Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք ... Կա քաղաքական որոշում՝ ուկրաինական կոնֆլիկտը պ... Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Ստեփանավանի քն... Ժողովրդավարության ջատագով եվրոպական կառույցնե... Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նի... Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հ... 11-ամյա բրիտանացին ահռելի լոքո է որսացել՝ սահ... Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մ... Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել ... Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Բարձր տեխնոլոգ... Վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ՀՀ քա... Լոնդոնում Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական ... Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ար... Հրապարակվել է ՀՀ 2023 թվականի տասն ամիսների պ... Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայո... Գոմաղբն այսուհետ չի կարելի կուտակել բնակավայր... Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակ... Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում կատարվել է հոգ... Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխար... Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյու... Լարսն առայժմ բաց է Կաշառք ստանալու համար մեղադրվող՝ Մարաշի անձնա... Արաբկիրի քրեական հետախույզները թմրամիջոցով փա... Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ՀՀ... Հայաստանն անդամակցել է ֆինանսական կրթության հ... Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվ... Սպասվում են տեղումներ և մառախուղ Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ... Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ... «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հա... Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի ... Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուձիմորին ազատ... Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծ... Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութնե... ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ին... Կոռուպցիայի ամենավառ դրսևորումն է, երբ մարդկա... Վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, 39-ամյա ու... Ալիևը նախագահական ընտրություններից մեկ տարի ա... Ինդոնեզիան ներառվել է Հայաստանի պետական սահմա... Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան... ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդ... Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, երբեք չե... Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունի... Մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ․ Նաիրի Հո... Իջևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան գլորվել ... Մեր ձեռքերին արյուն չկա. Ալեն Սիմոնյան ԲՏԱ փոխնախարարը ՄԱԿ-ի UNIDO համաժողովին ներկա... Հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազեն... Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տո... Մասիսի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին արցախցիներին... Երևանի Սաֆարյան փողոցում վրաերթի ենթարկված կի... Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակ... Բրյանսկի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակ ... ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանակ... Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գ... Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գազային... Տեղի կունենա զինվորական կացարանում զոհված 15 ... Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզ... Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է խաղաղու... Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութե... Այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գան... Ավազի ապօրինի արդյունահանում և վաճառք Սայաթ-Ն... Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն ... Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպա... Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հա... Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում կկատ... ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի,... ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan