«Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից». Տաթևիկ Հայրապետյան
![](/timthumb.php?src=disc/27-09-23/255951297d7cf5ddfbbee2a29e8258e5.jpg&w=450)
Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ինչպե՞ս, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան:
«Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք, գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։