Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ սեպտեմբերի 28-ին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
![](/timthumb.php?src=disc/27-09-23/44054f105f94dbb1b2529f2b02b069d0.jpg&w=450)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+150-կմ35+190 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, սեպտեմբերի 28-ին՝ ժամ 15։00-17։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։