Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում Հայաստան. Նազելի Բաղդասարյան
![](/timthumb.php?src=disc/27-09-23/ac34a72c4aac520f4d6aa06a53d057a3.jpg&w=450)
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ուենցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 237 բուժառու, որից 142-ը տեղափոխվել է ուղղաթիռով, իսկ 95-ը՝ շտապօգնության մեքենաներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում. «Նրանից որոշները այս պահին բուժում են ստանում հիվանդանոցներում, որոշները դուրս են գրվել։ Այդ տվյալները կներկայացնենք հաջորդիվ»։