Գլազգոյի կայանից տարհանել են մարդկանց` տանիքի փլուզման վտանգի պատճառով
Այսօր Շոտլանդիայի ոստիկանությունը Գլազգոյի կենտրոնական կայարանի շենքից տարհանել է մարդկանց՝ ապակե տանիքի փլուզման վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հղում անելով Network Rail Scotland երկաթուղային ընկերությանը:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, կայանի տանիքը վնասվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, որոնք հանգեցրել են Շոտլանդիայում երկաթուղային հաղորդակցության դադարեցմանը:
Այլ տեղեկություններ չի փոխանցվում: Տուժածների մասին տեղեկություն չկա: