Պարեկը համաձայնել է ուղեկցել ակցիան, սակայն Թումանյան փողոցից մարդկանց առևանգել են. Տիգրան Աբրահամյան
![](/timthumb.php?src=disc/25-09-23/8d4810e719b70d6666a8ad6348ae7703.jpg&w=450)
Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Այս մասին գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»։