Ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է․ Էդուարդ Շարմազանով
![](/timthumb.php?src=disc/24-09-23/cb53143f3d38ba11fe21748ae5b3a339.jpg&w=450)
ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։
Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողը, Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ. կմ ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
Ուշադրություն. Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։