Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
![](/timthumb.php?src=disc/23-09-23/bfd1f3021999357ab552faf60947aeb6.jpg&w=450)
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանը զիջեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ղարիբյանն ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Չաո Լիգունի հետ: Նա զիջեց 3:5 հաշվով:
Ղարիբյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և հաջորդաբար հաղթել էր Բուլղարիայի, Լեհաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին: Սակայն կիսաեզրափակիչում զիջել էր Ճապոնիայից Կենիչիրու Ֆումիտային:
Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի 2020 թվականի առաջնության չեմպիոն է, ինչպես նաև 2022 թվականի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: