Ստեփանակերտ է տեղափոխվել ոչ միայն 17 վիրավոր, այլև 30 մարմին․ ԿԽՄԿ
![](/timthumb.php?src=disc/23-09-23/f666df9b3ae8cc7431846123a3bacf56.jpg&w=450)
Այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել ոչ միայն 17 վիրավոր, այլև 30 մարմին: Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Մեր տեղեկություններով վիրավորները տեղափոխվել են Արցախի Մարտակերտի շրջանից:
Երեկ Մարտունու շրջանից Ստեփանակերտ էին տեղափոխել 9 վիրավոր: Զոհերի մասին տվյալներ Կարմիր խաչը երեկ չէր հայտնել: