Իլհամ Ալիևն ու Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել են
![](/timthumb.php?src=disc/23-09-23/39d7868400cafc4b32bfddc08b64e9fe.jpg&w=450)
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: