Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
![](/timthumb.php?src=disc/23-09-23/272a0dcb67ccbd3fb159d9a3ba567247.jpg&w=450)
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։