Ձերբակալել են 44-օրյա պատերազմում զոհվածի քրոջը՝ Տաթև Վիրաբյանին
![](/timthumb.php?src=disc/21-09-23/e2c9587ee689781c0c4c471866f374ff.jpg&w=450)
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը:
«Գտնվելու վայրը պարզելուց հետո անմիջապես կստանձնեմ Տաթևի պաշտպանությունը:
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր»,-հավելել է նա:
Նշենք, որ Տաթեւիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է: