Գոռ Սուջյանը Operativ.am-ին հայտնեց, որ ինքն է գնալու Եվրատեսիլ
Operativ.am-ի հետ զրույցում Գոռ Սուջյանը հաստատեց, որ Հայաստանը Եվրատեսիլում ինքն է ներկայացնելու:
«երգը դեռևս ընտրված չէ, երգերի մրցույթ է լինելու, մի քանի կոմպոզիտորներ երգ են ներկայացնելու, նաև ես եմ գրելու երգեր, և վերջնական տարբերակում կընտրվի մեկը»,-նշեց երգիչը:
Գոռ Սուջյանի խոսքով՝ Եվրատեսիլում երկիրը ներկայացնելը իր համար պարզապես ցանկություն է եղել և ոչ թե երազանք:
Ակնկալիքների մասին Գոռը չխոսեց, քանի որ նրա խոսքով՝ իր խնդիրը լավ երգ ներկայացնելն է: