Ֆինլանդիայում պաշտոնաթող է արվել նացիզմը համակրող նախարարը
![](/timthumb.php?src=disc/30-06-23/4e5504109ff3ada9063a3e8089642c83.jpg&w=450)
Ֆինլանդիայում պաշտոնաթող է արվել նացիզմը համակրող տնտեսական զարգացման նախարար Վիլհելմ Յունիլան։
Ինքը՝ Յունիլան, նշել է, որ աշխատանքը շարունակելու հնարավորություն չի տեսնում։
Նա նշանակվել էր հունիսի 20-ին, որից հետո ֆիննական ԶԼՄ-ները նյութեր էին հրապարակել ուլտրաաջ կազմակերպությունների միջոցառումներին նրա մասնակցության մասին։ Դրանից հետո Յունիլան ներողություն է խնդրել։