Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։
Վարչապետին օդանավակայանում դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։