Կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը
![](/timthumb.php?src=disc/03-06-23/05cd70ae75690644cf74f789c2faae01.jpg&w=450)
Այսօր փողոց է փակ լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Հարգելի քաղաքացիներ, հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման ինչպես նաեւ շինարարական աղբի մաքրման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։