Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել՝ այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Մահացած երեխան Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտներից է եղել:
Դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է ցավակցական, որում ասվում է.
«Սիրելի Ռոբերտ.
Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր: Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ»: