Երեք ամսական երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Պարզվում է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացած երեք ամսական աղջկա մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է Sputnik-Արմենիա Telegram ալիքը։
Ըստ նախնական վարկածի՝ աղջիկը կարող էր մահանալ թոքաբորբից։ Բուժաշխատողները հայտնել են, որ մահացածի մոտ առկա է հիվանդության լատենտային ձև, ուստի երեխայի առողջական խնդիրները ժամանակին չեն հայտնաբերվել։
Դեպքից հետո իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։
Հանցագործությունների տարեգրության shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ մահացածի մայրը պնդում է, որ իր երեք ամսական դուստրը դեպքից առաջ առողջական խնդիրներ չի ունեցել։