Մեկ շաբաթում Շիրակի մարզում ծնվել է 22 տղա և 20 աղջիկ
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 22-ից 28-ը գրանցվել է 42 ծնունդ, լույս աշխարհ է եկել 22 տղա, 20 աղջիկ։
Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։