Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը

Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Այս մասին այսօր խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Շուրջ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում: Այսուհետ հողալցումն աղբավայրում կշարունակվի ամեն օր: