Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Մայիսի 27-ին` ժամը 19։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2բ շենքի մոտակայքում ծառի ճյուղը ուժեղ քամուց պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կոտրված ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: