«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է. օգնության են հասել փրկարարները
Մայիսի 27-ին՝ ժամը 14:14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ք. Ս.-ին (ծնված 1957 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։