Ռեալը հաղթեց Մադրիդում
![](/timthumb.php?src=disc/25-05-23/4ac701d4405fa9be5fffcd6e56edc6ec.jpg&w=450)
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։
Արքայական թիմի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացեց Բենզեման։ 84-ին հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ 5 րոպե անց Ռոդրիգոն առաջ մղեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 74 միավորով 2-րդն է, փոխանցում է ArmSport.am-ը։