Խաչատուրովի գոլի շնորհիվ Տիրասպոլը ոչ-ոքի է խաղացել դերբիում
Մոլդովայի առաջնության 16-րդ տուրում տեղի ունեցավ Տիրասպոլ քաղաքի դերբին. համանուն թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, ընդունել էր «Դինամո Ավտոյին»:
Արտյոմ Խաչատուրով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը:
«Տիրասպոլ» - «Դինամո Ավտո»՝ 1:1
Գոլերը՝ Խաչատուրով 59 – Իուրչու 17
Այս խաղից հետո «Տիրասպոլը» վաստակեց 32 միավոր: Խաչատուրովի թիմը գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ 9 միավորով հետ մնալով առաջատար «Շերիֆից»:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.armsport.am/