Ինչ վիճակում է գտնվում վերելակի հորան ընկած քաղաքացին
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը գրում է․
«Սիրելի՛ նուբարաշենցիներ, այսօր Նուբարաշեն 15 փողոցի 3/3 հասցեում գտնվող անհատի սեփականություն հանդիսացող տրիկոտաժի ֆաբրիկայում վերելակի հորան ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։
Մաղթում ենք շուտափույթ առողջացում...» ։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 19:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: