Շչակ է գործարկվելու
Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Աշտարակի խճուղու 2ա հասցեում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում իրականացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։