Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիսիանի ՏիՄ ընտրություններին և գրել.
«Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում։
Սրանք անթաքույց՝
հեղափոխություն են կեղծել
պատերազմ են կեղծել
համապետական ընտրություններ են կեղծել
սեփական կուսակցության ընտրություններն են կեղծել
բանակցություններ են կեղծել
մեր պատմությունն են կեղծում
մեր արժեքներն են կեղծում
Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն»։