ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի խախտում է արձանագրել
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- ասված է հաղորդագրության մեջ։