Մեսսին ամենաուժեղ մրցակիցն է, ում դեմ երբևէ հանդիպել եմ. Մարսելո
![](/timthumb.php?src=disc/26-03-23/433fa6c72dedb4ab6881b02fbdfae8ff.jpg&w=450)
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Ֆլումինենսում», կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքով։
«Մեսսին անհավանական է, նա ամենաուժեղ մրցակիցն է, ում ես երբևէ հանդիպել եմ։ Բոլորս էլ գիտենք, թե նա ինչ որակներ ունի։ Կլասիկոն միշտ եղել է դիտելու և խաղալու լավագույն հանդիպումներից մեկը: Ինձ բախտ է վիճակվել մասնակցել լավագույն կլասիկոյի դարաշրջաններից մեկին»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մարսելոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
34-ամյա Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-2022 թվականներին։ «Ռեալի» կազմում նա անցկացրել է 545 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբի կազմում նա 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը։