Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
![](/timthumb.php?src=disc/26-03-23/2d4f6b584a738f58b9b212c42244c0b6.jpg&w=450)
Հանրապետության տարածքում մարտի 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում, 27-ին և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 29-30-ը հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: