Երևան, 04.Հունիս.2023, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմ... Հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքում Գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. ... «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. վարո... Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակությ... Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկա... Սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհը մարվե... Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լի... Հունաստանում ոստիկանությունը բանանով բեռնարկղ... Մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավ... Մարտունու բնակիչը հրազենային վնասվածքով տեղափ... Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նր... Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողակա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միջադեպ՝ գինու փառատոնի ժամանակ. ոստիկանը հար... «Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչ... Իբրահիմովիչն այս ամառ կհեռանա Միլանից․ աղբյու... Էրդողանը ՊՆ նախարար է նշանակել Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է... Առաջիկայում հնարավոր են ջրանջատումներ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մեսսիին Փ... Լոկոմոտիվը հաղթեց, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ․ ... Ինդոնեզիան հանդես է եկել Ուկրանիայի և Ռուսաստ... Ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ի՞նչ ազ... Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և ս... Պեսկովն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկ... Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել ... Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետ... Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի գավաթի հաղթող Չուկչան և Թաթուլ Հակոբյանը. Գեղամ Մանուկյան Ադրբեջանցի զինծառայողները ահաբեկում են սահման... Հետախուզվում էր ՌԴ Կալինինգրադի մարզի ոստիկան... Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ... Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոնղոլիա Ավտոմեքենան ընկել է ձորը ԱՄՆ-ից մի խումբ ուսանողներ այցելել են Հայոց ց... Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության... ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է՝ հավ... Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների... Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել․ ... Անչելոտին խոսել է Բենզեմայի ապագայի մասին Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի․... Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստ... Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչ... Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերե... Ասենսիոն լքում է Ռեալը. պաշտոնական Վոլոդինը Էրդողանին է փոխանցել Պուտինի շնորհավ... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստ... Փաշինյանը գնացել է տիրոջ՝ Էրդողանի մոտ՝ նրա կ... Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմա... Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ... 21-ամյա երիտասարդի մոտ հրացան և ատրճանակ է հա... Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվ... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին ս... Անկարայում Նիկոլ Փաշինյանի հետ է նաև Ռուբեն Ռ... Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա․ Վահե Հովհաննիսյա... Էրդողանն Ազգային ժողովում երդվել և ստանձնել է... Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ա... Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ ... Էրդողանի երդմնակալությանն ընդառաջ․ Անկարան հե... Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավա... Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակ... Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և ... Նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում... 31-ամյա կինը հետախուզվում էր սուտ մատնության ... Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ա... Արցախում մեկնարկել է ներքին զբոսաշրջային տուր... Սպասվում է անձրև և ամպրոպ Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակց... Գնացել է զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամաններ... Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շու... 18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանա... Զելենսկին «չտեսնելու» է տալի՞ս Նիկոլի․ Գագիկ ... Եվս 300 միլիոն դրամ` հիպոթեք վճարող 420 շահառ... Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է Երևանի երկու վարչական շրջաններում վթարային ջր... ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կի... Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հար... Թանկարժեք iPhone-ը ներկայացվել է ներկառուցված... Հնդկաստանում երեք գնացքների բախման հետևանքով ... Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍ... Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողո... ՀՀ իշխաննությունները հանրությանը տրամադրում ե... Քննարկվել են ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգի... Մեքենան մոտ 500 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտն... 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պ... Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվությո... Նավթի գներն աճել են ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվ... Հայաստանը կարող էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև կամո... Իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից... ԱԺ-ի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ոստիկա... Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դե... Գազ չի լինի

Հիասթափված եմ ԵՄ-ից, բայց շարունակում ենք օրակարգում պահել հարցը. Փիթեր Վան Դալեն․ «5-րդ ալիք»

«5-րդ ալիք»-ի էքսկլյուզիվ հարցազրույցը եվրախորհրդարանական, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի համահիմնադիր Փիթեր Վան Դալենի հետ։

-Պարոն Վան Դալեն դուք ԵԽ-Արցախ բարեկամության խմբի համահիմնադիրն եք։ Ինչո՞ւ էր Ձեզ համար կարևոր նման նախաձեռնություն ցուցաբերելը։

-Մեր հիմնական նպատակն էր այստեղ՝ Եվրախորհրդարանում, օրակարգ մտցնել Արցախի և տարածաշրջանի հարցը, քանի որ այն անտեսված էր, բոլորը զբաղված էին այլ հարցերով, նույնպես շատ կարևոր՝ Ուկրաինայի պատերազմն ու համաճարակը։ Բայց, Արցախը մոռացության էր մատնվել, և այդ պատճառով որոշ գործընկերների հետ որոշեցինք ստեղծել այս բարեկամական խումբը, որպեսզի քաղաքական օրակարգում լինեն Արցախի և առհասարակ հայ ժողովրդի հետ կապված հարցերը։

-Ո՞րն է այս բարեկամական խմբի հիմնական առաքելությունը։

-Մեր հիմնական առաքելությունն է բարեկամություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հայերին և համոզվել, որ Հայաստանի վիճակը ընդհանրապես հայտնի է, և մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, որտեղ եւ ինչպես հնարավոր է, և առաջ քաշել հարցեր՝ գրավոր կամ նույնիսկ բանավեճեր։ Որպեսզի գործադիր մարմնում կենտրոնանան Հայաստանի համար ստեղծված ծանր իրավիճակի վրա, և համոզվենք, որ հնարավորինս ամեն ինչ արվում է աջակցելու համար։

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել մինչ այսօր։

-Դե, մինչև վերջերս մենք նամակով դիմել էինք Եվրահանձնաժողովին Լաչինի միջանցքի արգելափակման և Ադրբեջանի կողմից շրջափակման հարցով։ Մենք խնդրեցինք Բորելից համոզվել, որ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է այս գործում և անում է հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու այս սարսափելի շրջափակումը: Դա այն է, ինչ մենք արեցինք տարբեր քաղաքական խմբերից մոտ ութ այլ գործընկերների հետ: Միասին մենք նաև փոփոխություններ կատարեցինք Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին զեկույցներում, որոնք նախորդ շաբաթ քննարկվեցին և ընդունվեցին լիագումար նիստում։ Հնարավորության դեպքում քայլեր ենք ձեռնարկում նամակներով, գրավոր հարցերով, ուղղումներով՝ աջակցելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։

-Նշեցիք, որ Բորելին և առհասարակ եվրահանձնաժողովին հարցում եք ուղարկել և պատասխաններ եք ակնկալում։ Այս համատեքստում Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ ԵՄ քաղաքականությունը։

-Հիասթափված եմ, որ ԵՄ-ն բավականաչափ չի անում ինչ կարող է. ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում ամենատարբեր հարցերի վրա, բայց բավարար ուշադիր չէ այս շրջափակման հարցում, և գիտե՞ք ինչ արդյունք է դա տալիս՝ Արցախում դեղորայք չկա, սննդամթերքը քիչ է, բժշկական օգնութունը գրեթե անհնար։ Շրջափակման պատճառով անհնար է անցնել այս շրջափակված միջանցքով, և ես կցանկանայի տեսնել պարոն Բորելին և տիկին ֆոն դեր Լեյենին ամենայն լրջությամբ կենտրոնացած այդ հարցի վրա և որ ի վերջո Ադրբեջանին ասեն « հիմա կանգ առեք և թողեք մարդկանց ազատ և ապահով անցում ունենան»։ Այսպիսով, այո, ես հիասթափված եմ Եվրոպական միությունից, բայց մենք շարունակում ենք օրակարգում պահել հարցը:

-Ինչպե՞ս եք բացատրում նրանց փուչ կարեկցանքի հայտարարություններն ու մտահոգությունները։

-Գիտեք, այս աշխարհում շատ բաներ կապված են փողի և էներգիայի հետ: Սրանք շատ կարևոր խնդիրներ են մեր օրերում։ Եվ, տիկին ֆոն դեր Լեյենը, ցավոք, անցյալ տարի հիմարորեն որոշեց գործարք կնքել Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանից Եվրամիություն գազ արտահանելու համար: Դա հիմար քայլ էր: Որովհետև դա դրդեց Ադրբեջանի նախագահին ավելի համարձակ քայլերի գնալ, քանի որ կարծում է, որ ունի Եվրամիության աջակցությունը, իր գազի համար փող է ստանում Եվրամիությունից։ Ադրբեջանն այս պայմանագրից ոգևորված շրջափակեց Լաչինի միջանցքը։ Նաև ավելի ու ավելի է առաջ մղում իր զորքերին։ Ես դա տեսել եմ իմ աչքերով։ Մոտ երեք ամիս առաջ Հայաստանում էի։ Ես գտնվում էի հարավում՝ Գորիս քաղաքում, և այնտեղ խոսեցինք քաղաքապետի հետ։ Գնացինք Գորիսից դուրս գտնվող բլուրները։ Ես տեսել եմ Գորիսի տների վրա ընկած ավերիչ նռնակներն ու հրթիռները։ Այնպես որ, գազային այս գործարքը Ադրբեջանի նախագահն օգտագործում է որպեսզի առաջ մղվի: Հետևաբար շատ առումներով սա շատ հիմար քայլ էր:

-Վերջերս Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Փիթեր Ստայոնի հետ հարցազրույց ունեի և իմ այն հարցին, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հուսալի գործընկռր անվանել, երբ խոսքը գնում է բռնատիրության մասին, երբ մարդու իրավունքները, ժողովրդավրությունն ու օրենքի գերակայությունը բացակայում են այս երկրում։ Պարոն Ստանոյի պատասխանը հետևյալն էր, ԵՄ-ն այսօր գազամատակարարման այլընտրանքի կարիք ունի։ Ո՞րն է ձեր արձագանքն այս մոտեցմանը։ Փաստորեն, եվրոպական արժեքները զոհ դարձան այլընտրանքին։

-Այս մարդը հիմարություններ է խոսում, որովհետև ադրբեջանական գազի սակավ մատակարարումը կազմում է ամբողջ Եվրամիության կարիքի ընդամենը 1-5%-ը։ Եվ մենք կարող ենք գտնել այն շատ այլ վայրերում: Ինչպես օրինակ Նորվեգիայում։ Ես հանդիպում եմ ունեցել Նորվեգիայի դեսպանի հետ, և նա ինձ ասաց. Այո, նրանք կարող են ավելի ու ավելի շատ գազ տալ: Ուստի ես կցանկանայի գնալ Նորվեգիա՝ Ադրբեջան գնալու փոխարեն։ Ավելին, խոսքը շատ փոքր չափաբաժնի մասին է, որը տալիս են մեզ, և ժամանակի ընթացքում դա ավելի ու ավելի է լինելու, մոտ հինգ տարի է պետք, որ հասցնեն մոտ 8 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել, ինչը ոչինչ է։ Դրա համար էլ Ադրբեջանի գազը մեզ պետք չէ։ Մենք կարող ենք գտնել այն այլ տեղ: Ինձ համար կարևոր է, երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, հետևենք մարդու իրավունքների քաղաքականությանը, ինչը նշանակում է, որ դադարենք բիզնես վարել բռնապետերի հետ և նրանց գումար չտալ ակնթարթային էներգիայի համար: Այնպես որ, կներեք ես այս մարդուն երբեք չեմ տեսել, հետը չեմ խոսել, բայց ասեմ, որ սա անհեթեթություն է։

-Որպես Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր՝ ինչպե՞ս եք տեսնում այս բազմաշերտ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն իրականում ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդկանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։

-Դե, ինչ տեսել եմ, երեք ամիս առաջ Հայաստանի հարավում մտածելու տեղիք է տալիս։ Ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում և հեռանում են, քանի որ պետք է կռվեն Ուկրաինայում։ Այնպես որ, ռուսները ոչինչ չեն անում եւ պարզապես բացե ի թող վիճակ է։ Այսպիսով, առաջինն այն է, որ ԵՄ-ն այժմ սկսել է քաղաքացիական առաքելություն տարածաշրջանում, որպեսզի փորձի ավելի մեծ ազդեցություն ունենալ: Կարծում եմ, որ դա լավ քայլ է: Բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի, որ այնտեղ գտնվող ԵՄ մարդիկ նույնպես զենք ունենան գոնե պաշտպանվելու համար, քանի որ ժամանակ առ ժամանակ, ինչպես ասացի, հրթիռներ են արձակվում Գորիսի նման քաղաքների վրա։ Դրա համար այդ մարդկանց պետք է զինել, և Եվրոպան պետք է ազատի Լաչինի այս միջանցքը: Պետք է դադարեցնել այս, այսպես կոչված, էկոլոգիայի մասին բոյկոտը։ Ես երբեք չեմ լսել իրական խոսակցություն էկոլոգիայի մասին, բայց հիմա ամեն ինչ էկոլոգիայի մասին է, ուստի լրիվ անհեթեթություն, որին պետք է վայրկյան առաջ վերջ դրվի: Սրանք այն երեք խնդիրներն են, որոնք պետք է լուծի ԵՄ-ն: Համոզվենք, որ ունենք ուժեղ առաքելություն: Նրանք սկսել են քաղաքացիական առաքելությունից, բայց մեզ պետք է ավելի ուժեղ առաքելություն՝ ավելի ուժեղ մանդատով։ Առաքելության մարդիկ պետք է գոնե ունենան իրենց կողային թևերը, և նորից եմ կրկնում Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ դադարեցվի։

-Ինչպիսի՞ լուծում եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Այլ կերպ ասած՝ ձեզ համար որ հանգուցալուծումը կլինի արդար։

-Դե, ինչպես ասացի, նախ ԵՄ առաքելությունը պետք է ուժեղ մանդատ ունենա՝ սեփական զենքով և դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը։ Բայց նաև կարծում եմ, որ մենք պետք է դադարեցնենք գազային գործարքը, քանի դեռ գազային գործարքը կա Ադրբեջանի նախագահը կարծում է. «Օհ, ԵՄ-ն աջակցում է ինձ: Նույնիսկ գազիս փող են տալիս», սա էլ նրա դիրքերը չափազանց ուժեղ է դարձնում։ Պետք է վերջ տալ, բայց ես ռեալիստ եմ՝ վախենում եմ, որ դա տեղի չի ունենա: Գազային գործարքը կանգ չի առնելու, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում օգնենք ժողովրդին։ Եվ դա պետք է լինի ԵՄ առաքելությունը՝ աջակցել ճնշված ժողովրդին..

-Որպես մարդու իրավունքների պաշտպան ընդհանրապես, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Արցախի ժողովրդի մարդու և այլ իրավունքների պաշտպանության և պաշտպանման ժամանակ:

-Դե, ես ընդհանուր առմամբ տեսնում եմ, որ ԵՄ-ն երկու երես ունի. ԵՄ-ն ունի փողի, առևտրի և բիզնես վարելու երես, և ԵՄ-ն խոսում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները և կրոնական ազատությունները, որոնք շատ կարևոր են, բայց միևնույն ժամանակ նաև վաճառականն է: Իսկ 100 դեպքից 99-ի ընթացքում շահում է վաճառականը։ Եվ ԵՄ-ն գերակշռում է ի շահ բիզնեսի, փողի և առևտրի լուծումները և դա է իրական խնդիրը: Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք պետք է պաշտպանենք մարդու իրավունքները և չվերադառնանք սովորական բիզնեսով զբաղվելուն։ Եվ դա մեծ փոխակերպումն է: Անհրաժեշտ է մարդու իրավունքները պաշտպանելու, ոչ թե պարզապես խոսել դրանց մասին ռւ սա պետք է լինի ամենակարևոր առաքելությունը։

-Դուք ևս բազմաթիվ բանաձևերի հեղինակ ու համահեղինակ եք, որոնք վերաբերում են Հայաստանին, Արցախին, Արցախում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանը։ Ինչո՞ւ են այս բանաձևերը կարևոր, ի՞նչ կարող են փոխել։

-Կարծում եմ՝ բանաձևերը կարևոր են։ Առաջին հերթին, որ Հայաստանում մարդիկ իմանան, որ մոռացված չեն։ Իմացեք, որ ընկերները կան Եվրախորհրդարանում, որոնք շարունակելու են ճնշում գործադրել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության վրա՝ տեր կանգնելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Եվ կարծում եմ, որ մեր աշխատանքը բավականին արագ արդյունք տվեց, պետք է ասեմ, որ անցյալ հոկտեմբերին ԵՄ-ն սկսեց այս մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում և այժմ երկարաձգել է առաքելությունը ևս երկու տարով հենց մեր ճնշումների արդյունքում։ Կարծում եմ, որ դուք երբեք հստակ չգիտեք, իհարկե, բայց մեր դրդումներն առաջ գնալու համար, որոշակի ազդեցություն կունենան, քանի որ Ալիևը գիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընկերներ ունեն Եվրախորհրդարանում:

Հարցազրույցը՝ Լիլիթ Գասպարյանի

դիտվել է 217 անգամ

Այս թեմայով

Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմ... Հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքում Գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. ... «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. վարո... Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակությ... Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկա... Սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհը մարվե... Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լի... Հունաստանում ոստիկանությունը բանանով բեռնարկղ... Մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավ... Մարտունու բնակիչը հրազենային վնասվածքով տեղափ... Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նր... Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողակա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Միջադեպ՝ գինու փառատոնի ժամանակ. ոստիկանը հար... «Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչ... Իբրահիմովիչն այս ամառ կհեռանա Միլանից․ աղբյու... Էրդողանը ՊՆ նախարար է նշանակել Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է... Առաջիկայում հնարավոր են ջրանջատումներ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մեսսիին Փ... Լոկոմոտիվը հաղթեց, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ․ ... Ինդոնեզիան հանդես է եկել Ուկրանիայի և Ռուսաստ... Ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ի՞նչ ազ... Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և ս... Պեսկովն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկ... Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել ... Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետ... Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի գավաթի հաղթող Չուկչան և Թաթուլ Հակոբյանը. Գեղամ Մանուկյան Ադրբեջանցի զինծառայողները ահաբեկում են սահման... Հետախուզվում էր ՌԴ Կալինինգրադի մարզի ոստիկան... Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ... Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոնղոլիա Ավտոմեքենան ընկել է ձորը ԱՄՆ-ից մի խումբ ուսանողներ այցելել են Հայոց ց... Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության... ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է՝ հավ... Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների... Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել․ ... Անչելոտին խոսել է Բենզեմայի ապագայի մասին Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի․... Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստ... Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչ... Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերե... Ասենսիոն լքում է Ռեալը. պաշտոնական Վոլոդինը Էրդողանին է փոխանցել Պուտինի շնորհավ... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստ... Փաշինյանը գնացել է տիրոջ՝ Էրդողանի մոտ՝ նրա կ... Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմա... Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ... «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքաց... «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ... 21-ամյա երիտասարդի մոտ հրացան և ատրճանակ է հա... Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ հայտնաբերվ... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին ս... Անկարայում Նիկոլ Փաշինյանի հետ է նաև Ռուբեն Ռ... Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա․ Վահե Հովհաննիսյա... Էրդողանն Ազգային ժողովում երդվել և ստանձնել է... Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ա... Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ ... Էրդողանի երդմնակալությանն ընդառաջ․ Անկարան հե... Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավա... Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակ... Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և ... Նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում... 31-ամյա կինը հետախուզվում էր սուտ մատնության ... Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ա... Արցախում մեկնարկել է ներքին զբոսաշրջային տուր... Սպասվում է անձրև և ամպրոպ Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակց... Գնացել է զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամաններ... Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շու... 18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանա... Զելենսկին «չտեսնելու» է տալի՞ս Նիկոլի․ Գագիկ ... Եվս 300 միլիոն դրամ` հիպոթեք վճարող 420 շահառ... Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է Երևանի երկու վարչական շրջաններում վթարային ջր... ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կի... Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հար... Թանկարժեք iPhone-ը ներկայացվել է ներկառուցված... Հնդկաստանում երեք գնացքների բախման հետևանքով ... Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍ... Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողո... ՀՀ իշխաննությունները հանրությանը տրամադրում ե... Քննարկվել են ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգի... Մեքենան մոտ 500 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտն... 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պ... Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվությո... Նավթի գներն աճել են ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվ... Հայաստանը կարող էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև կամո... Իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից... ԱԺ-ի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ոստիկա... Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դե... Գազ չի լինի
Ամենաընթերցվածը
website by Sargssyan