Մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն. Ավինյան
![](/timthumb.php?src=disc/25-03-23/a08f8fd828383e0d0369093e4b3d12b2.jpg&w=450)
Հին Նորքը մեր քաղաքի պահպանված եզակի հին թաղամասերից է, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու Երևանի հյուրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Թաղամասի բազմաթիվ շինություններ պատմամշակութային արժեք են ներկայացնում և պահպանվում են պետության կողմից: Հին Նորքը նաև ավանդական գինեգործության թաղամաս է. այստեղ պահպանվել են նաև այն հին մառանները, որոնք ժամանակին լի են եղել Նորքի այգիների բերքից ստացած գինով:
Նախկինում մասնագետների կողմից առաջարկվել են թաղամասի պատմական տեսքն ու կոլորիտը վերականգնելու նախագծեր, սակայն գործը տեղից չի շարժվել:
Այսօր մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն, ինչը նոր շունչ կտա թաղամասին և նոր հնարավորություններ այստեղի բնակիչներին»,- գրել է Ավինյանը: