Ադրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը. ՌԴ ՊՆ

Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի աշխատանքների իրականացման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտելով Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նիշով բարձունք (Սարիբաբա լեռից 2, 9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման»,- ասվում է գերատեսչությունում։
Նշվել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը և կանխելու պատերազմող կողմերի փոխադարձ սադրանքները։