Երևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով

Եվրո 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ մարտի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով:
Ուղևորների սպասարկումը սկսվել է 07:00-ին և կավարտվի 00:00-ին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումը կմեկնարկի 21:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: