Երիտասարդի մոտ թմրանյութ ու կաթուցիչ կար. Մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը
Մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի կայարաններից մեկում ձերբակալել են 19-ամյա մի երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչ։
Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։